20:52  ,  22 մարտի, 2019

Ժորդի Ալբա․ Ապուշություն կստացվի, եթե «Բարսելոնան» բաց թողնի չեմպիոնությունը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան գնահատել է կատալոնական ակումբի հնարավորություններն այս մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը։

«Ապուշություն կստացվի, եթե «Բարսելոնան» բաց թողնի չեմպիոնությունը միավորների այսպիսի առավելությունից հետո։ Բայց առջեւում դեռ շատ հանդիպումներ կան, պետք է չկորցնենք զգոնությունը»,- Ալբայի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Պրիմերայի 28 տուրից հետո «Բարսելնոնան» 66 միավորով առաջինն է եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում