16:22  ,  22 մարտի, 2019

Մելենդեսը 69 տարեկան է․ Հայաստանի հավաքականի շնորհավորանքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն, հռչակավոր իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսը մարտի 22-ին նշում է ծննդյան օրը։ Նա 69 տարեկան է։ Սարաեւոյում գտնվող Հայաստանի հավաքականն ու ֆուտբոլային պատվիրակությունը շնորհավորել են հոբելյարին։ ՀՖՖ մամուլի ծառայությունը պատրաստել է տեսանյութ։

Հիշեցնենք, որ իսպանացի մարզիչը հունվարի 1-ից է ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգում է է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, մշակում մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը:

Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին:

Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 

2008 թվականից ՈւԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:  

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժերար Պիկեն, Իսկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում