17:47  +04,  21 մարտի, 2019

Հայաստանի հավաքականի պաշտպան․ Բոսնիայի դեմ խաղում մեծ ճնշում է լինելու

Բոսնիայի դեմ խաղում մեծ ճնշում է լինելու, ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը։

«Մայրս հայ է, հայրս՝ ասորի, բնակվել են Թուրքիայում, երիտասարդ տարիքում տեղափոխվել են Շվեդիա։ Հայրս շվեդական թիմ էր մարզում, երբ դեռ հինգ տարեկան էի։ Այդ ժամանակ տարվեցի ֆուտբոլով, սկսեցի ու որոշեցի շարունակել սկսած գործս։

Ֆուտբոլային լեզուն մեկն է։ Թեկուզ սկանդինավյան ոճի առաջնությունից եմ եկել, բայց խաղընկերներիս շնորհիվ հարմարվելու ոչ մի խնդիր չի առաջանում։ Նրանց օգնությամբ նաեւ նոր բառեր եմ յուրացնում։

Դժվար խաղեր են առջեւում, հենց այդպիսի առաջադրանքների համար էլ հավաքվում է մեր թիմը։ Հուսով ենք՝ մեզ լավագույնս կդրսեւորենք եւ կկարողանանք հաղթել»,- Կալիսիրի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի խաղերում Հայաստանի հավաքականը մրցելու է Բոսնիա-Հերցեգովինայի (մարտի 23, Սարաեւո) ու Ֆինլանդիայի (մարտի 26, Երեւան) հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս