16:00  +04,  21 մարտի, 2019

ԱԱ․ Սլավիկ Հայրապետյանը 31-րդն է

Ճապոնիայի Սայտամա քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը չհաղթահարեց տղամարդկանց մենասահքի որակավորման փուլի արգելքը։

Կարճ ծրագրում հայ մարզիկը ցույց տվեց 31-րդ արդյունքը (60․66) 35 մասնակիցների պայքարում։ Ազատ ծրագրում հանդես կգան 24 ուժեղագույնները։ Առաջին եռյակում են ամերիկացիներ Նայթան Չենն ու Ջեյսոն Բրաունը եւ ճապոնացի Յուձուրյու Հանյուն։

Հիշեցնենք, որ կանանց մենասահքում եւս Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը չէր ընդգրկվել լավագույն 24 մասնակիցների մեջ՝ կարճ ծրագրում ցույց տալով նախավերջին արդյունքը՝ 39-րդ տեղ 47.75 միավորով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ