14:04  ,  20 մարտի, 2019

«Ղարաբաղի» նախկին դարպասապահ. Հայերն առաջադիմել են մեր նախորդ խաղից հետո

Ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի ու թուրքական «Էրզրումսպորի» դարպասապահ Իբրահիմ Շեհիչը խոսել է Հայաստանի ազգային թիմ դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպման մասին:

«Հայերը փորձելու են պաշտպանվել եւ սպառնալ մեր դարպասին հակագրոհներով: Նախկինում հաղացել ենք նրանց հետ եւ հեշտությամբ հաղթել, սակայն մեր նախորդ հանդիպումից հետո մրցակիցն առաջադիմել է: Ցանկանում ենք հաղթանակով սկսել ընտրական փուլը»,- Իբրահիմ Շեհիչի խոսքը մեջբերում է sportsport.ba-ն:

Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Իբրահիմ Շեհիչը 2013-2018-ը հանդես է եկել ադրբեջանական «Ղարաբաղում»:

Հայաստանի հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում