12:08  ,  20 մարտի, 2019

Սերնդափոխություն «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է, որ ամռանը Գերմանիայի չեմպիոնը երիտասարդացնելու է կազմը:

«Մենք մտնում ենք կազմը երիտասարդացնելու գործընթացի մեջ: Դա կլինի ամենաներդրումային տրանսֆերային ծրագիրը «Բավարիայի» պատմության մեջ»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում «Բավարիան» հրաժեշտ է տալու 35-ամյա կիսապաշտպաններ Արյեն Ռոբենին ու Ֆրանկ Ռիբերիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում