16:32  ,  19 մարտի, 2019

Մեսին ու Դիբալան ներկայացրել են Արգենտինայի հավաքականի նոր համազգեստը (ֆոտո)

Արգենտինայի ազգային հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա 2019թ. Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Նոր համազգեստի ֆոտոսեսիային մասնակցել են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ու Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան:

31-ամյա Մեսին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ է հրավիրվել Արգենտինայի հավաքական, որը պատրաստվում է Վենեսուելայի ու Մարոկկոյի դեմ ընկերական խաղերին:

Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա հուլիսի 7-14-ը Բրազիլիայում: Խմբային փուլում արգենտինացիները կմրցեն Կոլումբիայի, Պարագվայի եւ Քաթարի հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում