16:22  ,  19 մարտի, 2019

Վարանը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից», գրում է  L’Equipe-ը:

25-ամյա ֆրանսիացին հրաշալի հարաբերություններ ունի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Զինեդին Զիդանի հետ, սակայն կարծում է, որ Արքայական ակումբում իր ցիկլը մոտեցել է ավարտին: Վարանը ցանկանում է ուժերը փորձել այլ երկրում:

Ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերը կարող է կազմել 100-140 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Վարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի հարցով, քանի որ դիտարկում է բոլոր առաջարկները: Չի բացառվում նաեւ, որ Զիդանը նրան կհամոզի մնալ «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում