23:11  ,  15 մարտի, 2019

Երեւանի «Արարատի» նախկին խաղացողը նորամուտը կնշի Մոլդովայի առաջնությունում

Ֆուտբոլի Մոլդովայի առաջնությունը կմեկնարկի մարտի 16–ին։ «Սֆինտուլ Գեորգե» թիմի կազմում հայտավորված է 23–ամյա կիսապաշտպան Գարեգին Կիրակոսյանը, որն այս ձմռանն է տեղափոխվել Երեւանի «Արարատից»։

«Սֆինտուլ Գեորգեն» առաջին տուրում մարտի 17–ին կհյուրընկալվի «Միլսամիին»։

Հայաստանի ընթացիկ առաջնությունում Գարեգին Կիրակոսյանը մասնակցել էր 16 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում