18:50  ,  15 մարտի, 2019

«Ռենի» մարզիչ. «Արսենալի» երկրորդ գոլի դրվագում կար ակնհայտ խաղից դուրս վիճակ

Ֆրանսիական «Ռենի» գլխավոր մարզիչ Ժուլյեն Ստեֆանը մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը խոշոր հաշվով:

«Դա անարդարացի է, քանի որ մրցավարը սխալ թույլ տվեց: Երկրորդ գոլի դրվագում կար ակնհայտ խաղից դուրս վիճակ: Դա կարեւոր որոշում էր, որն անդրադարձավ հանդիպման ընթացքի վրա: Այդ դրվագում խաղից դուրս վիճակ տեսնելու համար չկար VAR համակարգի անհրաժեշտություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է AFP-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 70-րդ րոպեին: Առաջին խաղում «Ռենը» հաղթել էր 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով