14:55  +04,  14 մարտի, 2019

ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց ելույթը

Աստանայում ավարտված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին:

Երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտվեցին:

Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 4 միավորով եւ Հունգարիայի հետ բաժանեց 8-9-րդ տեղերը:

Նախորդ 8 տուրերում հայ շախմատիստուհիները հաղթել էին Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային եւ ոչ ոքի խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ:

Չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահոված Չինաստանի հավաքականը վերջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Ուկրաինային եւ գրանցեց 100 տոկոսանոց արդյունք՝ 18 միավոր: Ռուսները 14 միավորով գրավեցին երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը, որն Ուկրաինայի պես հավաքեց 12 միավոր: 

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել է 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ