Լոնդոնի «Արսենալն» Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուց հետո որոշել է փոխել տրանսֆերային քաղաքականությունը:
Football London-ի համաձայն՝ ամռանը «Արսենալը» կարող է տրանսֆերի հանել 5 ֆուտբոլիստների, եթե չհաջողվի երկարաձգել նրանց հետ գործող պայմանագրերը: Խոսքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, գերմանացիներ Մեսութ Օզիլի ու Շկոդրան Մուստաֆիի, հույն Սոկրատիս Պապաստատոպուլոսի եւ գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին է: Նրանց պայմանագրերը նախատեսված են մինչեւ 2021 թվականը:
Հիշեցնենք, որ 2008 թվականից «Արսենալում» խաղացող Աարոն Ռեմզին ընթացիկ մրցաշրջանի վերջում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է «Յուվենտուս»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում