14:05  ,  11 մարտի, 2019

Ինդիան Ուելս. Սերենա Ուիլյամսը չի կարողացել շարունակել մրցախաղը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը լքել է պայքարը ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող թենիսի WTA շարքի մրցաշարում:

Երրորդ շրջանում ամերիկացի թենիսիստուհին մրցել է իսպանացի Գաբրինյե Մուգուրուսայի հետ եւ երկրորդ սեթում հրաժարվել է պայքարից: Այդ պահին հաշիվը 6:3, 1:0 էր՝ հօգուտ Մուգուրուսայի:

Մրցախաղից հետո Ուիլյամսը պատմել է, որ թույլ է զգացել իրեն ու ունեցել է գլխապտույտ, փոխանցում է WTA-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում