11:56  ,  11 մարտի, 2019

Ինդիան Ուելս. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճել է Ինդիան Ուելսի մրցաշարի երրորդ շրջանի ուղեգիր:

Երկրորդ շրջանում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 6:3, 1:6, 6:4 հաշվով հաղթել է իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 43 րոպե: Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ռուս Անդրեյ Ռուբլյովը:

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 6:1, 6:1 հաշվով հաղթել է ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնին, իսկ 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պարտության է մատնել գերմանացի Պետեր Գոեւչուկին՝ 6:1, 7:5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում