09:10  +04,  11 մարտի, 2019

Լեւանդովսկին՝ Բունդեսլիգայում ամենաշատ գոլ խփած լեգեոնական (ֆոտո)

Մյունխեն «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, դուբլի հեղինակ դառնալով «Վոլֆսբուրգի» դեմ Բունդեսլիգայի 25-րդ տուրի խաղում (6:0), Գերմանիայի առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 197-ի (281 խաղում):

30-ամյա Լեւանդովսկին դարձել է Գերմանիայի առաջնությունում ամենաշատ գոլ խփած լեգեոնականը: Այդ ցուցանիշով նա գերազանցել է Բրեմենի «Վերդերի» պերուացի հարձակվող Կլաուդիո Պիզարոյին, որը Բունդեսլիգայում խփել է 195 գոլ:

Հիշեցնենք, որ Գերմանիայում Լեւանդովսկին 2010-2014-ը խաղացել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայում»: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա 24 խաղում խփել է 17 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: