23:21  ,  9 մարտի, 2019

Պիկեի, Մեսիի եւ Սուարեսի գոլերը 3 միավոր բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց նախավերջին տեղում ընթացող «Ռայո Վալյեկանոյին»։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ իսպանացի Ժերար Պիկեի, արգենտինացի Լիոնել Մեսիի եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսի գոլերի շնորհիվ՝ 3։1։

«Բարսելոնան» առաջատարն է՝ 63 միավոր։ Կատալոնական թիմը 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո»՝ 3։1 (տեսանյութ)

Ժերար Պիկե, 38, Լիոնել Մեսի, 51, 11մ, Լուիս Սուարես, 82 - Ռաուլ Դե Թոմաս, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով