13:48  ,  7 մարտի, 2019

Ֆերգյուսոնն ու Կանտոնան Սուլշերի հետ նշել են «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը Փարիզում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն ու նախկին հարձակվող, լեգենդար ֆրանսիացի Էրիկ Կանտոնան մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչի նորվեգացի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերի հետ Փարիզում նշել են հաղթանակը ՊՍԺ-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում՝ 3։1։

Հիշեցնենք, որ առանց հիմնական կազմի խաղացողներ Պոգբայի, Մարտիալի, Լինգարդի, Էրերայի, Մատայի, Մատիչի, Ալեքսիս Սանչեսի «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ Փարիզում չեզոքացնել տնային խաղում 0։2 հաշվով կրած պարտությունը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը տանը երկու եւ ավելի գոլերի տարբերությամբ պարտվելուց հետո կարողանում է դուրս գալ փլեյ-օֆֆի հաջորդ փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում