02:09  ,  7 մարտի, 2019

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին թիմն է, որ տանը 0:2 հաշվով պարտվելուց հետո դուրս է գալիս հաջորդ փուլ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը տանը 2 գոլի տարբերությամբ պարտություն կրելուց հետո կարողացավ մրցակցի խաղադաշտում հաղթել եւ դուրս գալ փլեյ-օֆֆի հաջորդ փուլ: 

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական ՊՍԺ-ին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:3 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:0)

Խուան Բերնատ, 12 - Ռոմելու Լուկակու, 2, 30, Մարկուս Ռեշֆորդ, 90+2, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում