11:35  ,  1 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյանը՝ «մոգության ուսուցիչ» (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած հրաշալի խաղին վնասվածքից ապաքինվելուց հետո:

«Մաստեր-կլաս Միկիից: Մխիթարյանը՝ ձեր «մոգության ուսուցիչը»,- նշված է պաստառի վրա:

Հիշեցնենք, որ վերջին 4 տարում 30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայի 2 խաղերում անընդմեջ: 2015-ի փետրվարին լոնդոնյան ակումբի կազմում նման ցուցանիշ գրանցել էր իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան:

Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել նաեւ «Սաուհեմփթոնի» (2:0) ու «Բորնմութի» (5:1) դեմ հետ նախորդ 2 խաղերում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով