19:06  ,  20 փետրվարի, 2019

«Լոռին» պարտվել է բախումների պատճառով անավարտ մնացած խաղում

Վանաձորի «Լոռին» Անթալիայում ստուգողական հանդիպում է անցկացրել ղազախական «Կայրաթի» հետ: Խաղը դադարեցվել է 81-րդ րոպեին երկու թիմերի խաղացողների եւ մարզիչների բախումների պատճառով: Այդ պահին 4:2 հաշվով հաղում էր «Կայրաթը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում «Լոռին» 3:0 հաշվով հաղթել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի մինչեւ 21 տարեկանների թիմին, 0:0 հաշվով էր ավարտել պայքարը Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագերի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում