18:12  ,  17 փետրվարի, 2019

«Բարսելոնայի» նորեկի տունը թալանել են հանդիպման ժամանակ

«Բարսելոնայի» նորեկ Կեւին-Պրինս Բոատենգի տունը թալանել են փետրվարի 16-ին, հաղորդում է Mundo Deportivo-ը:

Կողոպուտը տեղի է ունեցել այն պահին, երբ գանացի հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնակցում էր «Վալյադոլիդի» դեմ իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի խաղին: 31-ամյա Բոատենգի տանից գողացել են 300 հազար եվրոյի թանկարժեք իրեր:

Հիշեցնենք, որ «Վալյադոլիդի» դեմ տնային խաղում Բոատենգը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել 60-րդ րոպեին: Նա այս ձմռանն իտալական «Սասուոլոյից» վարձակալությամբ է տեղափոխվել «Բարսելոնա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում