01:36  ,  17 փետրվարի, 2019

Մեսիի չիրացրած 11 մետրանոցը, «Բարսելոնայի» համեստ հաղթանակը (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ (տեսանյութ):

Կատալոնական ակումբը հաշիվը բացեց 43-րդ րոպեին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Վալյադոլիդը» կորցրեց իրական գոլային պահ, ինչից քիչ հետո «Բարսելոնան» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք: Այն անվրեպ իրացրեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 22 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Ընդմիջումից հետո դարպասի գրավումներ չարձանագրվեցին: 85-րդ րոպեին հյուրերի դարպասին դարձյալ նշանակվեց 11 մետրանց հարված, սակայն այս անգամ Մեսին չկարողացավ գրավել դարպասը:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 54-ի եւ 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը 45 միավորով եզրափակում է Մադրիդի «Ռեալը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:  

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալյադոլիդ»՝ 1:0

Լիոնել Մեսի, 43 (11մ)   

Չիրացված 11 մետրանոց՝ Լիոնել Մեսի, 85 («Բարսելոնա»)   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում