10:10  ,  14 փետրվարի, 2019

Պետր Չեխ. «Արսենալի» համար բարդ կլինի հաղթել ԲԱՏԷ-ին

Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը խոսել է Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի մասին:

«Մենք լավ խաղացինք խմբային փուլում, որտեղ եղան մի շարք բարդ հանդիպումներ: Մեր դեմ խաղում էին լավ թիմեր: Իհարկե, թղթի վրա մենք ֆավորիտ ենք ԲԱՏԷ-ի դեմ խաղում, սակայն դա նաեւ պետք է Բորիսովում ապացուցենք խաղադաշտում: Մեզ սպասվում են բարդ 90 րոպեներ: ԲԱՏԷ-ն շատ փորձառու թիմ է: Մեզ համար բարդ կլինի հաղթել նրանց»,- Չեխի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:

Հիշեցնենք, որ Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում ԲԱՏԷ-ի դեմ հանդիպմանը մեկնել են 18 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Փետրվարի 14-ին Բորիսովում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում