10:10 14 փետրվարի, 2019Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը խոսել է Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի մասին:
«Մենք լավ խաղացինք խմբային փուլում, որտեղ եղան մի շարք բարդ հանդիպումներ: Մեր դեմ խաղում էին լավ թիմեր: Իհարկե, թղթի վրա մենք ֆավորիտ ենք ԲԱՏԷ-ի դեմ խաղում, սակայն դա նաեւ պետք է Բորիսովում ապացուցենք խաղադաշտում: Մեզ սպասվում են բարդ 90 րոպեներ: ԲԱՏԷ-ն շատ փորձառու թիմ է: Մեզ համար բարդ կլինի հաղթել նրանց»,- Չեխի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում ԲԱՏԷ-ի դեմ հանդիպմանը մեկնել են 18 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Փետրվարի 14-ին Բորիսովում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:55-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.