22:20  ,  12 փետրվարի, 2019

Փարիզ. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է 3 հաղթանակներից հետո

Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) եւ Արսեն Խանջյանը (90 կգ) հանդես են եկել Փարիզում անցկացված ձյուդոյի «Գրան պրի» միջազգային վարկանիշային մրցաշարում: Կարապետյանը պարտություն է կրել երեք հաղթանակ տանելուց հետո եւ վաստակել 260 միավոր, իսկ Արսեն Խանջյանը պարտվել է առաջին գոտեմարտում, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Փարիզից հայ ձյուդոիստները Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ մասնակցում են 10-օրյա հավաքի: Գերմանիայում նրանք կմասնակցեն Դյուսելդորֆում փետրվարի 22-ին մեկնարկող վարկանիշային մրցաշարին, իսկ փետրվարի 25-ին կվերադառնան Երեւան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում