19:40  ,  12 փետրվարի, 2019

Դորտմունդի «Բորուսիայի» չվերթը հետաձգվել է ֆուտբոլիստներից մեկի՝ անձնագիրը մոռանալու պատճառով

Դորտմունդի «Բորուսիան» ստիպված է եղել հետաձգել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի համար չվերթը Մեծ Բրիտանիա, գրում է BBC-ն:

Թռիչքը հետաձգվել է «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի պատճառով, քանի որ նա մոռացել էր իր հետ օդանավակայան տանել անձնագիրը: Սանչոն անձնագրի համար վերադարձել է տուն, ինչի պատճառով ձվերթը հետաձգվել է 1.5 ժամով:

«Տոտենհեմ» - «Բորուսիա» խաղը կկայանա փետրվարի 13-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում