17:17  ,  10 փետրվարի, 2019

Նեյմարի գեղեցիկ արարքը

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գեղեցիկ քայլով է առանձնացել «Բորդոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղից առաջ:

27-ամյա ֆուտբոլիստը հենակներով անցել է խաղացողներին դաշտ ուղեկցող երեխաների կողքով եւ հարվածել նրանց ձեռքերին:

Հիշեցնենք, որ Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որի պատճառով չի մասնակցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին ու պատասխան խաղերին (փետրվարի 12-ին եւ մարտի 6-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում