10:15  ,  10 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը

Անգլիայի Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» կընդունի Լոնդոնի «Չելսիին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.5 գործակցով: «Չելսիի» հաղթանակն ունի 7.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.60:

Փետրվարի 10-ին Մանչեսթերում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում