22:12  ,  8 փետրվարի, 2019

Արթուր Գալոյանի գեղեցիկ գոլը «Տորպեդոյի» կազմում, Լեւոն Պաչաջյանի գոլային փոխանցումը

Թուրքիայում մարզումային հավաք անցկացնող Մոսկվայի «Տորպեդոն» ստուգողական խաղում մրցել է դանիական «Կյոգեի» հետ եւ կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

«Տորպեդոյի» կազմում պատասխան գոլը գեղեցիկ հարվածով խփելէ 19-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը խաղացել է 86 րոպե:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության 11 խաղում Գալոյանը խփել է 2 գոլ:

Շվեդական «Լինչեպինգ Սիթին» ստուգողական հանդիպում է անցկացրել «Վեստերոսի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 3:3:

«Լինչեպինգի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որը խաղացել է 60 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում