15:40  ,  8 փետրվարի, 2019

Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը

L’Equipe-ը հրապարակել է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին:

Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը ստանում է ամսական 8.3 միլիոն եվրո աշխատավարձ: Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի ամսական աշխատավարձը կազմում է 4.7 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3.3 միլիոն եվրո:

Եվրոպայի 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») – ամսական 8,3 միլիոն եվրո
2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 4,7 միլիոն
3. Անտուան Գրիզման («Աթլետիկո») – 3,3 միլիոն
4. Նեյմար (ՊՍԺ) – 3,06 միլիոն
5. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 2,9 միլիոն
6. Գարեթ Բեյլ («Ռեալ») – 2,5 միլիոն
7. Ֆելիպե Կոուտինյո («Բարսելոնա») – 2,3 միլիոն
8. Ալեքսիս Սանչես («Մանչեսթեր Յունայթեդ») – 2,28 միլիոն
9. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 1,73 միլիոն
10. Մեսութ Օզիլ («Արսենալ») – 1,6 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում