«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին միակն է Իսպանիայի առաջնությունների պատմության մեջ, ով 11 մրցաշրջան անընդմեջ 20 գոլից քիչ չի խփում:
Ընթացիկ առաջնությունում նա արդեն խփել է 21 գոլ: «Վալենսիայի» դեմ 22-րդ տուրի խաղում արգենտինացի հարձակվողի շնորհիվ կատալոնական ակումբը խուսափեց պարտությունից՝ 2:2:
«Բարսելոնան» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 21 խաղից հետո ունի 44 միավոր: «Վալենսիան» 30 միավորով 7-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:2 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 39, 11մ, 64 – Կեւին Գամեյրո, 24, Դանիել Պարեխո, 32, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում