23:10  ,  27 հունվարի, 2019

Gibraltar Masters. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Նայջել Շորթից

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթեց անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորթին՝ տանելով չորրորդ հաղթանակը: Պարտիան ավարտեց 52-րդ քայլին:

6-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը հավաքել է 5 միավոր եւ 6 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը սեւերով պարտվեց ուկրաինուհի Մարիա Մուզիչուկին, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով պարտություն կրեց անգլիացի Էշլի Ստյուարդից: 

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում