21:04  ,  26 հունվարի, 2019

Գրիզմանի եւ Սաուլի գոլերը հաղթանակ բերեցին «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Խետաֆեի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Գոլերը խփեցին ֆրանսացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ իսպանացի կիսապաշտպան Սաուլը:

«Աթլետիկոն» 44 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» (20 խաղ) հետ է 2 միավոր: «Խետաֆեն» 6-րդն է՝ 31 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Աթլետիկո» - «Խետաֆե»՝ 2:0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 27, Սաուլ, 37

Հեռացումներ ՝ Դակոնամ Դյենե («Խետաֆե»), 89, երկրորդ դեղին քարտ

Լեանդրո Կաբրերա («Խետաֆե»), 90+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով