21:37  ,  21 հունվարի, 2019

«Արսենալի» խաղացողը ծանր վնասվածք է ստացել

«Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինի ստացած վնասվածքը կարող է նրան դուրս թողնել մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Իսպանացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկահոդի կապանների վնասվածք, հաղորդում է The Telegraph՝ նշելով, որ այդ կարգի վնասվածքներից հետո պահանջվում է մոտ կես տարվա վերականգնողական փուլ:

Այս մրցաշրջանում Բելյերինը մասնակցել է 19 հանդիպման, կատարել 5 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում «Արսենալը» «Չելսիին» հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում