23:24  ,  19 հունվարի, 2019

«Արսենալ» - «Չելսի»՝ 2:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Չելսիի» մասնակցությամբ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը վաստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: «Արսենալին» արդեն առաջին խաղակեսում առավելություն տվեցին ֆրանսիացիներ Ալեքսանդր Լյակազեթի եւ Լորան Կոսելնիի գոլերը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո դեռ բացակայում է «Արսենալի» հայտացուցակից: Նա մարզումները ընդհանուր խմբում կվերսկսի փետրվարին:

«Արսենալը» 44 միավորով 5-րդն է եւ նույնքան միավոր ունեցող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցում է գոլերի տարբերությամբ: «Չելսին» չորրորդն է՝ 47 միավոր:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 2:0 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 14, Լորան Կոսելնի, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում