Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» առանց վնասվածքից վերականգնվող Լեբրոն Ջեյմսի հյուրընկալվելիս 138:128 հաշվով հաղթել է «Օկլահոմային»:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կայլ Կուզման, որը «Լեյքերսի» կազմում վաստակել են 32 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» խաղացող Պասկալ Սիակամի հաղթական նետումը «Ֆինիքսի» դեմ խաղի վերջին վայրկյանին:
NBA, կանոնավոր առաջնություն
«Օկլահոմա» – «Լեյքերս»՝ 128:138 (լրացուցիչ ժամանակում) (39:27, 24:40, 33:28, 26:27, 6:16)
«Վաշինգտոն» – «Նյու Յորք»՝ 101:100 (20:30, 33:33, 24:26, 24:11)
«Ինդիանա» – «Ֆիլադելֆիա»՝ 96:120 (25:28, 23:26, 23:32, 25:34)
«Շառլոտ» – «Սակրամենտո»՝ 114:95 (20:25, 43:25, 20:23, 31:22)
«Տորոնտո» – «Ֆինիքս»՝ 111:109 (32:20, 25:29, 20:29, 34:31)
«Դենվեր» – «Չիկագո»՝ 135:105 (28:30, 33:17, 42:26, 32:32)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում