16:01  ,  17 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» ընդհանուր խումբ կվերադառնա հաջորդ շաբաթ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խմբում մարզումները կսվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է ակումբի կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի նաեւ Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմյեր լիգայի հաջորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա հունվարի 19-ին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել էր մարզումները վնասվածքից հետո: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում