Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչներն այցելել են Մադրիդի «Ատլետիկոյի» մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին: Մարզումից հետո մեր մարզիչները հանդիպել են «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Ատլետիկոյի» խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի միտումների հետ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, նրա օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, Իսպանիայի մայրաքաղաքում են ՝ դիտարկելու «Ռեալի» և «Ատլետիկոյի» մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում