Հայաստանի հավաքականի մարզիչները Դիեգո Սիմեոնեի հետ քննարկել են ժամանակակից ֆուտբոլի միտումները

19:42   16 հունվարի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչներն այցելել են Մադրիդի «Ատլետիկոյի» մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին: Մարզումից հետո մեր մարզիչները հանդիպել են «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Ատլետիկոյի» խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի միտումների հետ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը,  նրա օգնականներ Սուրեն Չախալյանը  և Աշոտ Ավետիսյանը, Իսպանիայի մայրաքաղաքում են ՝ դիտարկելու «Ռեալի» և  «Ատլետիկոյի» մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։