16:19  ,  16 հունվարի, 2019

Australian Open. Նադալի երկրորդ հաղթանակը

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում վստահ հաղթանակ տարավ ավստրալացի Մեթյու Էբդենի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 58 րոպե եւ ավարտվեց 6:3, 6:2, 6:2 հաշվով:

Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքս դե Մոր (Ավստրալիա) – Հենրի Լաակսոնեն (Շվեյցարիա) զույգի հաղթողը: 

Հիշեցնենք, որ Australian Open-ի գործող չեմպիոնն է Ռոջեր Ֆեդերերը, որը եւս նվաճել է երրորդ շրջանի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում