Եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը պահանջեն իմ հրաժարականը՝ ես հրաժարական կտամ, օգոստոսի 16-ին ընթացող մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
«Եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը պահանջեն իմ հրաժարականը՝ ես հրաժարական կտամ: Սակայն պահանջելու եմ հիմնավորումներ, թե ես որ հատվածում եմ թերացել»,- նշել է Խաչատրյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ինչու հրաժարական չի տալիս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, Սամվել Խաչատրյանը պատասխանեց.
«Ես ընտրված անձ եմ, ընտրված նախագահ: Սեպտեմբերին լինելու է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստը: Եթե նիստը պահանջի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը՝ ես կտամ հրաժարական: Բայց ես պահանջելու եմ ասեն, թե ծանրամարտի ֆեդերացիան որտեղ է թերացել, ինչ ուզել եմ, ինչ դիմել եմ, ամեն ինչ արվել է մեր մարզիկների համար: Արդեն մեկ տարի է մեր մարզիկները շատ բարձր աշխատավարձ են ստանում: Թերացում, որպես այդպիսին չկա, ոչ ՀԱՕԿ-ի կողմից, ոչ նախարարության, ոչ էլ ֆեդերացիայի կողմից»,- նշեց Խաչատրյանը:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի