16:44  +04,  10 հունվարի, 2019

«Արսենալի» ֆուտբոլիստը «Յուվենտուսում» բուժզննում կանցնի հունվարի 13-ին

Լոնդոնի «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին Թուրինի «Յուվենտուսում» բուժզննում կանցնի հունվարի 13-ին, գրում է Sky Sports-ը:

28-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի չեմպիոնի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ տերական 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Ռեմզին կդառնա «Յուվենտուսի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո (տարեկան 31 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ ուելսցի կիսապաշտպանը 2008 թվականից է «Արսենալի» համակարգում, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ