23:14  ,  9 հունվարի, 2019

«Լացիոյի» նախագահը հրաժարվել է վաճառել Միլինկովիչ-Սավիչին 160 միլիոն եվրոյով

Իտալական «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ հրաժարվել է վաճառել թիմի 23-ամյա սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին 160 միլիոն եվրոյով:

«Մենք ցանկանում ենք կառուցել հաղթող թիմ եւ շարունակել ուժեղացնել կազմը: Եթե այլ ծրագրեր ունենայի, ապա կվաճառեի Միլինկովիչ-Սավիչին 160 միլիոն եվրոյով, սակայն ես չարեցի դա: Չեմ կարծում, որ որեւէ այլ ֆուտբոլային ակումբի նախագահ այդպիսի իրավիճակում նման որոշում կընդուներ»,- Լոտիտոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 18 հանդիպման, խփել երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում