10:40  ,  9 հունվարի, 2019

Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստը մնաց անփոփոխ

Եգիպտոսի հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Աֆրիկայի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այս մրցանակին: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ Սալահն առաջ է անցել Պյեր-Էմերիկ Օբամեյանգից (Գաբոն, «Արսենալ») եւ Սադիո Մանեից (Սենեգալ, «Լիվերպուլ»):

2018-ի վերջնամասում Սալահը Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ BBC-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English