17:58  ,  8 հունվարի, 2019

Ֆեդերեր. Australian Open–ի ֆավորիտը Ջոկովիչն է

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնության ֆավորիտ է համարում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

«Նովակը շատ ուժեղ էր անցած տարվա երկրորդ կեսում, եւ անկասկած հենց նա է Australian Open–ի ֆավորիտը։ Ես երկրորդական ֆավորիտներից եմ, շատերի նման»,– Ֆեդերերի խոսքը մեջբերում է Sport24.co.za–ն։

Ֆեդերերն Australian Open–ի անցած տարվա չեմպիոնն է։ Մրցաշարը կմեկնարկի հունվարի 14–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում