15:28  ,  7 հունվարի, 2019

Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Տենսին Նասուկավայի հետ

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտնել է ճապոնացի Տենսին Նասուկավայի հետ մենամարտ անցկացնելու ցանկություն:

«Ցանկանում եմ Տոկիոյում ցուցադրական մենամարտ անցկացնել Տենսին Նասուկավայի հետ: Մինչեւ այս ամառ: Խնդրում եմ, կազմակերպեք այդ մենամարտը: Հարգանքներով՝ կրկնակի չեմպիոն»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացի մարտիկը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Տենսին Նասուկավան Ճապոնիայում մենամարտել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ եւ առաջին ռաունդում պարտվել տեխնիկական նոկաուտով: Այդ մենամարտի համար 41-ամյա ամերիկացին ստացավ 9 միլիոն դոլար: Մենամարտն ընկերական էր եւ արդյունքը չի ընդգրկվի մարզիկների պաշտոնական վիճակագրությունում: Նացուկավան հանդես է գալիս քիկբոքսինգում եւ խառը մենամարտերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում