22:08  ,  31 դեկտեմբերի, 2018

Ֆլոյդ Մեյվեզերը Նացուկավային հաղթեց առաջին ռաունդում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն, 41-ամյա  Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (66,7 կգ) Ճապոնիայի Սայտամա քաղաքում տեղի ունեցած Rizin 14 մրցաշարի ցուցադրական մենամարտում մրցել է ճապոնացի Տենսին Նասուկավային (62,1 կգ) եւ հաղթել է արդեն առաջին ռաունդում: Գրանցվել է տեխնիկական նոկաուտ: Ամերիկացի բռնցքամարտիկը հասցրել է առաջին ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին:

Մենամարտը ընկերական էր եւ արդյունքը չի ընդգրկվի մարզիկների պաշտոնական վիճակագրությունում: Նացուկավան հանդես է գալիս քիկբոքսինգում եւ խառը մենամարտերում:

Այս հաղթանակի համար Մեյվեզերը կստանա 9 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում