Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ընդգրկվել է հունվարին Նոր Զելանդիայում կայանալիք Օքլենդի մրցաշարի մասնակիցների թվում: Հայ մարզուհին կփոխարինի չեխ Մարկետա Վոնդրոուշովային, հայտնում է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մամուլի ծառայությունը:
Մարգարիտա Գասպարյանը տարին ավարտել էր WTA-ի վարկանիշային աղյուսակի 92-րդ տեղում: Տեւական ընդմիջումից հետո նա վերադարձել էր լավագույն 100-յակ:
2018-ին 24-ամյա Գասպարյանը ծանր վնասվածքի ու 3 վիրահատությունների պատճառով բաց էր թողել մոտ 4 ամիս: Այս տարի նա նվաճել էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում