17:10  ,  25 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վնասվածք ստանալու դրվագը

Տեսանյութում ներկայացված է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածք ստանալու դրվագը «Տոտենհեմի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:

Այդ դրվագում Հայաստանի հավաքականի ավագը հարված կատարելիս բախվել էր «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրային: Բուժօգնություն ստանալուց հետո Մխիթարյանը վերադարձել էր դաշտ եւ շարունակել հանդիպումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին կայացած խաղում հայ կիսապաշտպանը փոխարինվել էր ընդմիջմանը: Նախօրեին հայտնի դարձավ, որ նրա մոտ ախտորոշվել է աջ սրունքի նրբոլոք ոսկրի կոտրվածք: Սպասվում է, որ Հենրիխը մարզումները կվերսկսի փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով