17:28  ,  15 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ռեկորդային հեռուստալսարան

ԱՄՆ-ում 30-րդ Օլիմպիական խաղերի հեռարձակումներին հետեւել է 219 միլիոն հեռուստադիտող, ինչ ռեկորդային ցուցանիշ է ամերիկյան հեռուստատեսության համար, հայտնել է NBC հեռուստատեսային ցանցը։

2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի հեռուստալսարանն ԱՄՆ-ում կազմել էր 215 միլիոն մարդ։

Կաբելային հեռուստաալիքներով եւ ինտերնետում NBC-ն ունեցել է 5535 ժամ օլիմպիական եթեր։

ԱՄՆ-ի տարածքում Խաղերը հեռարձակելու բացառիկ իրավունքը NBC-ն գնել է 1,18 միլիարդ դոլարով, հաղորդում է championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում